Ջենիֆեր Լոպեսը որոշել է օգնել մարդկանց հաղթահարել սթրեսը՝ հրապարակելով իր մերկ լուսանկարը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջենիֆեր Լոպեսը որոշել է օգնել մարդկանց հաղթահարել սթրեսը՝ հրապարակելով իր մերկ լուսանկարը

53-ամյա Ջենիֆեր Լոպեսը որոշել է օգնել մարդկանց հաղթահարել սթրեսը՝ հրապարակելով իր մերկ լուսանկարը։

Սթրեսի դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ 53-ամյա փոփ-դիվան լուսանկար է հրապարակել, որում նա սպիտակ թրինգից բացի ոչինչ չկա։

«Մենք ուզում ենք հիշեցնել, թե որքան կարեւոր է ժամանակ տրամադրել ձեր մասին հոգ տանելու համար: Ամեն օր ձեզ համար ժամանակ հատկացնելն օգնում է ձեր հոգեկան առողջությանը եւ ընդհանուր բարեկեցությանը»,- ասվում է լուսանկարին կից արված գրառման մեջ։ Ստորեւ թվարկվում է հինգ միջոց, որոնք օգնում են Ջեյ Լոյին հաղթահարել սթրեսը:

96444.jpg (38 KB)

Նա մանրակրկիտ խնամում է իր մաշկը, շատ է մարզվում, ժամանակ է անցկացնում սիրելիների հետ, ճիշտ սնվում եւ ստեղծագործական աշխատանքով է զբաղվում։

ло1-1.jpg (41 KB)

«Ինչպե՞ս եք հոգ տանում ձեր մասին: Մենք ուզում ենք իմանալ»,- հարցրել է նա իր հետեւորդներին: Նրանք պատասխանել են, որ շատ են քնում, մեդիտացիա են անում եւ դիետա են պահում։

news.am