Արցախցի կանայք երթով շարժվում են դեպի Շոշ-Շուշի ճամփաբաժան,որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից
Advertisement 1000 x 90

Արցախցի կանայք երթով շարժվում են դեպի Շոշ-Շուշի ճամփաբաժան,որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից

Ստեփանակերտում մի խումբ կանայք  ժամը 12։00 -ին ծաղիկ են խոնարհել զոհված տղաների շիրմաքարերին։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո  նրանք շարժվել  են դեպի Զառուն Բաղ (Շոշ-Շուշի ճամփաբաժան) կոչվող տարածքը,որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։  Այն եղբայրական գերեզմանատնից հեռու է 2կմ։

Երթը շարունակվում է։

Նրանք հայերենով, ռուսերենով եւ անգլերենով վանկարկում են. «Ապահովեք մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը», «Բացեք Լաչինի միջանցքը, «Արցախի հայկականությունն այլընտրանք չունի»:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. ««Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է», Մնեք չենք հանձնվում», «Կանգնեցրեք չարը», «Ապահովեք մեր կյանքի իրավունքը. «Վերադարձրեք ինձ իմ կրթության իրավունքը»:

news.am



Նման նյութեր