Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով իր հայրենիքում բանտարկված է, իսկապես կարող է մահանալ ցանկացած պահի, ասել է քաղաքական գործչի եղբայրը՝ Դավիթ Սաակաշվիլին, գրում է «Страна»-ն։ Նրա խոսքով՝ հանրապետության նախկին ղեկավարը ներկայումս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
«Նա կարող է մահանալ ցանկացած պահի։ Այս մասին հաղորդվել է նաև երկու օր առաջ նրան այցելած Օմբուդսմենին կից բժշկական խորհրդի վերջին եզրակացության մեջ։ Եվ մենք այդ մասին խոսում ենք բավականին երկար ժամանակ, ինչը հաստատվում է ոչ միայն վերջին խորհրդակցությամբ, այլ նաև վրացի, եվրոպացի և ամերիկացի բժիշկների ավելի վաղ եզրակացություններով, որոնք վերջերս սերտորեն աշխատել են նրա առողջության հետ»,- ասել է Սաակաշվիլին։
Ինչպես նշել է Վրաստանի նախկին նախագահի եղբայրը, քաղաքական գործչին կարող է փրկել միայն մասնագիտացված հիվանդանոց տեղափոխվելը։ Նա նաեւ հավելել է, որ Վրաստանի իշխանությունները պետք է գնան այդ քայլին։
«Վիզուալիզացիան աղետալի է, կշռում է անհամապատասխանաբար քիչ, չի կարողանում շարժվել, հաղորդակցման հետ կապված խնդիրներ ունի։ Ելքը Միխայիլին մասնագիտացված կլինիկա տեղափոխելն է։ Խոսքը մարդասիրական առաքելության մասին է, այլ ոչ թե քաղաքական կուրսի՝ անհրաժեշտ է փրկել մարդու կյանքը։ Եթե Վրաստանը ցանկանում է իր տեղը գտնել միջազգային հանրությունում»,- ընդգծել է Սաակաշվիլին։