Հիվանդի ընտանիքը վիրաբույժից մեկ միլիոն ռուբլի է պահանջել վիրահատարանից լուսանկար հրապարակելու համար
Advertisement 1000 x 90

Հիվանդի ընտանիքը վիրաբույժից մեկ միլիոն ռուբլի է պահանջել վիրահատարանից լուսանկար հրապարակելու համար

Պերմում դատարկ վիրահատարանի լուսանկար հրապարակած վիրաբույժը միլիոն ռուբլու հայց է ստացել փոքրիկ հիվանդի ծնողներից, ովքեր լուսանկարում նկատել են աղջկա անձնական տվյալները, հայտնում է 59.ru-ն։

Բժիշկն իր սոցիալական ցանցերում հրապարակել է վիրահատությունից հետո աշխատավայրի լուսանկարը։ Լուսանկարն ուղեկցվել է վիրահատական ​​միջամտության բարեհաջող ավարտի մասին մակագրությամբ։ Որոշ ժամանակ անց նա լ փոքրիկ աղջկա ծնողների հայցի արդյունքում՝ դատարանում մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել։

«Վիրահատված հիվանդներից մեկի հարազատները լուսանկարի անկյունում նկատել են կաթիլայինի պոլիէթիլենային տոպրակ, որի վրա տառեր էին ընթերցվում։ Տեսնելով այս մակագրության մեջ իրենց ազգականի անունը՝ հայցվորները պահանջել են փոխհատուցում իրենց պատճառված բարոյական վնասի համար»,- ասել է փաստաբանը։

Ընտանիքը բժշկից մեկ միլիոն ռուբլի փոխհատուցում է պահանջել պատճառված բարոյական վնասի համար, վերաքննիչ դատարանում վիրաբույժին հաջողվել է ապացուցել իր անմեղությունը։



Նման նյութեր