Ճապոնուհին իր երեխաների համար սնունդը վերածում է արվեստի
Advertisement 1000 x 90

Ճապոնուհին իր երեխաների համար սնունդը վերածում է արվեստի

Ճապոնուհին իր երեխաների համար սնունդը վերածում է արվեստի գործերի։ Էթոնին դաստիարակում է 13, 11 եւ 9 տարեկան երեք դուստրերի, ովքեր բախտ են ունեցել օգտվելու ուտելի արվեստի գործերից՝ ոգեշնչված տարբեր մուլտհերոսներից:

 

Չունենալով սննդի պատրաստման փորձ՝ կինը հայտնի է որպես սննդի ճապոնական ոճի վարպետ՝ հայտնի Քյարաբեն անունով:

 

Գործընկերները նրան խրախուսել են Instagram-ում կիսվել իր սիրելի բաղադրատոմսերով։ Երկու տարվա ընթացքում նա մեծ թվով հետեւորդներ է ձեռք բերել եւ հրատարակել խոհարարական գիրք, որտեղ նկարագրված են մանկական սննդի վերաբերյալ իր ստեղծագործական գաղափարները:

Խոհարարական գիրքը նաեւ հիանալի աղբյուր է այլ ծնողների համար, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաների սնունդը լավագույն տեսք ունենա:

news.am



Նման նյութեր