Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում տեղումներ չեն լինի
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում տեղումներ չեն լինի

Ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը․

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 8-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, 8-ին և 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում

Ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։