Շակիրան իր որդիներին տարել է կղզիներ՝ նախքան Մայամի տեղափոխվելը
Advertisement 1000 x 90

Շակիրան իր որդիներին տարել է կղզիներ՝ նախքան Մայամի տեղափոխվելը

Երգչուհի Շակիրան որդիների հետ մեկնել է հանգստի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

46-ամյա Շակիրան իր որդիներին՝ 10-ամյա Միլանին և 8-ամյա Սաշային, տարել է Թերքս և Կայկոս կղզիներ։ Երեքշաբթի օրը երգչուհու որդիները դասերը կսկսեն Մայամիի մասնավոր դպրոցում, սակայն առայժմ նրանք արձակուրդն են վայելում մոր հետ։

Նախօրեին երգչուհին սոցիալական ցանցերում հրաժեշտ էր տվել Բարսելոնային՝ ասելով, որ այս քաղաքում «սովորել է, որ ընկերությունն ավելի երկար է տևում, քան սերը»։ «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցեցին ինձ, սրբեցին արցունքներս, ոգեշնչեցին ինձ և օգնեցին աճել»,- գրել էր նա։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մայամիում, որտեղ Շակիրան և նրա որդիները տեղափոխվում են Բարսելոնայից, երգչուհուն սպասում է նրա նոր ընկերը։ Հայտնի է, որ նրանք վեց ամսից էլ քիչ են ճանաչում միմյանց։