Դերասանուհի Ջենիֆեր Գարները բացատրել է, թե ինչու չի կարդում իր նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի մասին լուրերը։ Այս մասին հայտնում է Mirror-ը՝ Stellar Magazine-ին հղումով։
Ջենիֆեր Գարներն ասել է, որ չի հետևում ոչ իր, ոչ էլ նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի մասին լուրերին:
«Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որ մեզանից ոչ մեկին չտեսնեմ մամուլում։ Ես վատ եմ զգում, եթե նույնիսկ մեզանից մեկի մասին լավ բան է գրվում։ Ես պարզապես փորձում եմ մոռանալ, որ գոյություն ունեմ ինչ-որ տեղ լրատվամիջոցներում, ինչպես նաև բոլոր նրանք, ում սիրում եմ: Ես չեմ ուզում, որ իմ ընտանիքից որևէ մեկը մեմ դառնա»,- ասել է նա։
Հարցին, թե արդյոք Գարները տեսել է Աֆլեքի մեմերը, նա բացասական պատասխան է տվել: «Չնայած վստահ եմ, որ նա բավականին արժանի է մեմերի, այո»,- ծիծաղել է դերասանուհին:
Ջենիֆեր Գարներն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են 2005 թվականին, իսկ 2015 թվականին հայտարարել են իրենց բաժանման մասին։ Ամուսնալուծությունը պաշտոնականացվել է 2018թ.: Նախկին ամուսիններն ունեն երեք երեխա՝ 17-ամյա Վիոլետ Էննը, 14-ամյա Սերաֆինա Ռոուզ Էլիզաբեթը և 11-ամյա Սամուելը։
Բեն Աֆլեքն ամուսնացել է Ջենիֆեր Լոպեսի հետ 2022 թվականի հուլիսին։