Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք պաթոլոգիաների։ Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմում մագնեզիումի քանակն անբավարար է։
Օրգանիզմում մագնեզիումի անբավարար քանակի նշաններն են.
- մտավոր ունակությունների, հիշողության վատացում, անուշադրության բարձր մակարդակ,
- արթնանալուց հետո կոտրվածության զգացում, արագ հոգնածություն,
- անհիմն վախի զգացողություն, նյարդային վիճակ, գրգռվածություն,
- սրտի ցավեր, զարկերակային ճնշման տատանումներ,
- գլխացավեր, անքնություն, մկանների ջղաձգություններ,
- նյութափոխանակության խանգարումներ,
- մազաթափություն, կարիես։
Մագնեզիումն ապահովագրում է սրտի հիվանդություններից, արյան մեջ շաքարի բարձր մակարդակից։ Մագնեզիումն օգնում է թուլացնել գրգռված մկանները, կանխարգելում է մկանային սպազմերը, օգնում է խուսափել արյունատար անոթների սպազմից, ինչի արդյունքում կանխարգելվում է սրտամկանի կաթվածի առաջացումը։
Կաթվածը, որը ևս շատ դեպքերում մահացու է դառնում, առաջանում է բարձր ճնշման հետևանքով։ Ճնշումը ցածրացնելու գործում ևս օգնության է հասնում մագնեզիումը։ Մագնեզիումի անբավարար քանակը կարող է հանգեցնել նաև առիթմիայի, սրտի մկանների սխալ աշխատանքի։ Մագնեզիումի անբավարար քանակը սովորաբար հատուկ է նաև այն անձանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով։
Մագնեզիումի պաշարները լրացնելու գործում կարող է օգնել մթերքը, որը հարուստ է այս նյութով՝ շագանակագույն բրինձ, լոբազգիներ, ընդեղեն, ծովային կաղամբ, սերմեր։ Ինչպես նաև խորհուրդ է տրվում պատրաստելիս չտապակել միսը, ձուն, ձուկը։
Աղբյուրը՝ estet-portal.com
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը