4 երկրաշարժ Թուրքիայում
Advertisement 1000 x 90

4 երկրաշարժ Թուրքիայում

Վերջին մի քանի ժամում Թուրքիայի կենտրոնական մասում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, վկայում են Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։

Մասնավորապես, շարքի առաջին երկրաշարժը՝ 3,1 մագնիտուդով, գրանցվել է Մալաթիայից (441 000 բնակիչ) 45 կիլոմետր հարավ-արեւմուտք։

Օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։

Դրանից հետո 3,3 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Կահրամանմարաշից 8 կիլոմետր հարավ-արեւմուտք։ Օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։

Եվս մեկ երկրաշարժ՝ նույն մագնիտուդով, գրանցվել է Գյուրյունից 16 կլիլոմետր հյուսիս-արեւելք։

Եվ չորրորդ երկրաշարժը՝ 3,6 մագնիտուդով, գրանցվել է Գյոքսունից 15 կիլոմետր հարավ-արեւմուտք։



Նման նյութեր