Ի՞նչ փուլում են Սյունիքի մարզում կառուցվող նոր ճանապարհների աշխատանքները
Advertisement 1000 x 90

Ի՞նչ փուլում են Սյունիքի մարզում կառուցվող նոր ճանապարհների աշխատանքները

Ակտիվ ընթացքի մեջ են Սյունիքի մարզում Շամբ-Լծեն, Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։ Կառավարության մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որ ներկայացնում է կատարված աշխատանքներն ու նախատեսվածը։

Աշխատանքները բավականին բարդ պայմաններում են իրականացվում՝ ժայռ ճեղքել, սարի բարձրություն իջեցնել, ձորակի բարձրություն ավելացնել՝ ճանապարհ կառուցելու համար։

Ճանապարհի ամբողջական շահագործման դեպքում այն կդառնա միջպետական՝ այլընտրանք Շինուհայրի խաչմերուկից դեպի Սատանի կամուրջ-Տաթեւ բարդ ճանապարհահատվածին։ Մասնավորապես, 44 կմ ճանապարհի փոխարեն այլընտրանքային ճանապարհի երկարությունը 38,3 կմ կլինի։

Շամբ-Լծեն ճանապարհի 6,2 կմ-ի մեծ մասն արդեն պատրաստ է։ Նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ լուծվում է ենթակառուցվածքների հարցը։ Նախատեսվում է, որ պետական բյուջեից կծախսվի 1,7 մլրդ դրամ։

Շինաշխատանանքերը բուռն ընթացքի մեջ են նաեւ Լծեն-Տաթեւ հատվածում։ Այստեղ աշխատանքները, ընդհանուր առմամբ, մոտ 8 միլիարդ դրամ են արժենալու։

Պատասխանատուները վստահ են, որ նորակառույց ճանապարհը նաեւ զբոսաշրջության զարգացնմանը կնպաստի, որովհետեւ նոր ճանապարհի հարեւանությամբ են Որոտնավանքն ու Տաթեւի վանքը։

news.am