
Երկրորդ աշխարհամարտին հետևած Նյուրնբերգյան դատավարության վերջին ողջ մնացած դատախազ Բեն Ֆերենցը վախճանվել է 103 տարեկանում, հաղորդում է BBC-ն։
Ֆերենցն ընդամենը 27 տարեկան էր, երբ հասավ ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած նացիստական սպաների դատապարտմանը։
Ավելի ուշ նա հանդես եկավ ռազմական հանցագործների հետապնդման միջազգային դատարան ստեղծելու օգտին, և այդ նպատակը իրականացվեց 2002 թվականին։
Ֆերենցը մահացավ քնի մեջ ուրբաթ երեկոյան ամերիկյան Ֆլորիդա նահանգի Բոյնթոն-Բիչ քաղաքի ծերանոցում։
Ֆերենցն ունի մեկ որդի, երեք դուստր։ Նրա կինը մահացել է 2019 թվականին։