Գերմանական Համբուրգ քաղաքի ոստիկանությունը կիրակի նախազգուշացրել է տեղի բնակիչներին պահեստի հրդեհի հետևանքով օդում թունավոր նյութերի հնարավոր առկայության մասին, հաղորդում է Reuters-ը։
Մոտ 140 մարդ տարհանվել է, և առայժմ չի կարելի ասել, որքանով է իրավիճակը վտանգավոր, ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Իշխանությունները տեղեկացրել են, որ հրդեհը տեղի է ունեցել Ռոտենբուրգսորտում՝ Համբուրգի կենտրոնից մի քանի կիլոմետր հարավարևելք։
Ոստիկանությունն ու հրշեջները գնահատում են իրավիճակը, ասել է ոստիկանության ներկայացուցիչը։