90-ամյա երգիչ Բեդրոս Կիրկորովը նոր սեր ունի, որի համար 26 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է իր երկրորդ կնոջից՝ Լյուդմիլա Սմիրնովայից։ Այս մասին հայտնի է դարձել դաշնային հեռուստաալիքի եթերում։
Ցնցող լուրը մեկնաբանել է կատարողի որդին՝ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։ Նա հոր նոր ընտրյալին անվանել է գեղեցիկ կին եւ ասել, որ ինքն ու իր ծնողը հարգում են միմյանց անձնական կյանքը։ Կիրկորովն ուրախ է նաեւ, որ հոր կողքին կգտնվի մարդ, ով հոգ կտանի նրա մասին։
«Բրավո, որ գրեթե 91 տարեկանում ապրում է լիարժեք կյանքով, իրեն ոչնչից չի զրկում։ Պարբերաբար, սակայն, նրա սիրտը կանգ է առնում, ճիշտ է։ Եթե ապրեմ մինչեւ այդ տարիքը, իհարկե, ամենաերջանիկը կլինեմ»,- նշել է Կիրկորով կրտսերը։
Մինչ այդ լուրեր էին պտտվում, որ Կիրկորով ավագը տարվել է իրեն խնամող բուժքրոջով, ով իբր նույնիսկ հղիացել է նրանից։ Բեդրոս Ֆիլիպովիչը, սակայն, հերքել է այդ խոսակցություններն՝ ասելով, որ «15 տարի սեքսով չի զբաղվել»։