Ինչո՞ւ է 55 համարը 30-40 րոպեն մեկ գալիս, իսկ կեսօրից հետո գրեթե անհետանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է 55 համարը 30-40 րոպեն մեկ գալիս, իսկ կեսօրից հետո գրեթե անհետանում

@Երևանի քաղապետարան, սա 55 համարի ավտոբուսն է: Մի փոքր ավտոբուսի մեջ քանի՞ մարդ կարող է տեղավորվել: Ուղեւորների դիտողությանը, թե՝ տեղ չկա, վարորդը պատասխանում է՝ ինձ մի ասեք, քաղաքապետարանին բողոքեք, մենակ էս ավտոբուսն ա, էս էլ, որ չլինի, ինչ եք անելու:

Ամբողջ ժամանակ խոսում է, չի լռում, բոլորին պատասխանում, մուննաթներ… Բժշկական համալսարանի կանգառում իջնելուց հետո նկարում եմ համարը, կայծակնային արագությամբ ղեկը թողնում գալիս է, մեկ էլ անակնկալի եմ գալիս, որ մեկն ինձ նկարում է, խուլիգանի պես պահում իրեն, թե՝ պատասխան ես տալու, թեւիցս քաշում է, ուսիս խփում, որ դեմքս նկարի ու հոխորտալով հեռանում: Եթե այդ խուլիգանն ինձ որեւէ վնաս պատճառի, ո՞վ է պատասխան տալու: Եվ, ընդհանրապես, ինչու՞ է 55 համարը 30-40 րոպեն մեկ գալիս, իսկ կեսօրից հետո գրեթե անհետանում:

Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից