Շուտով կհայտնվենք երրորդ համաշխարհային պատերազմում․ Թրամփ
Advertisement 1000 x 90

Շուտով կհայտնվենք երրորդ համաշխարհային պատերազմում․ Թրամփ

Միացյալ Նահանգները կարող է առանց զինամթերքի մնալ հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնել է Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Միացյալ Նահանգների անցած ճանապարհով մենք շուտով կհայտնվենք երրորդ համաշխարհային պատերազմում և առանց զինամթերքի», – գրել է Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը։

Թրամփը նաեւ նշել է, որ Վաշինգտոնի առջեւ ծառացած բոլոր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար «անհրաժեշտ է ազատվել» ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենից։

 



Նման նյութեր