ԱՄՆ-ում տղամարդն անհետացել է այն բանից հետո, երբ պարծեցել է, որ ինքը թալանել է մեքսիկացի թմրավաճառներին, հաղորդում է Laredo Morning Times-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 24-ին Լարեդո քաղաքում, որով անցնում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը։ Ինչ-որ Էրիկ Թադեո Ռամիրես նախօրեին մեծ խնջույքի է մասնակցել քաղաքի ամերիկյան հատվածում։ Ժամը 23:00-ի սահմաններում նա բարձրաձայն խոսել է հեռախոսով և, ի թիվս այլ բաների, պարծեցել, որ «Դել Նորեստե» թմրակարտելից 50.000 դոլար է գողացել։ Այնուհետ զրուցակցին պատմել է, թե որտեղ է գտնվում, եւ հավելել, որ «ոչնչից չի վախենում, քանի որ ԱՄՆ-ում է»։
Մոտ մեկուկես ժամ անց մեքենա է շարժվել դեպի այն տունը, որտեղ խնջույքն էր։ Դիմակներով մի քանի զինված տղամարդիկ դուրս են եկել այնտեղից, բռնել Ռամիրեսին, գցել մեքենան ու քշել։ Գիշերվա ժամը մոտավորապես մեկին առևանգողների մեքենան անցել է Ռիո Գրանդեի կամրջով և հայտնվել քաղաքի մեքսիկական հատվածում։