ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանված արտակարգ դրության վերացմանը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահը 2023 թվականին՝ ապրիլի 10-ին, ստորագրել է օրենքը, որով ավարտվում է COVID-19 համաճարակի պատճառով սահմանված արտակարգ դրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության ոլորտում արտակարգ դրությունը ԱՄՆ-ում մտցվել է 2020 թվականի մարտին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Այն թույլ է տվել վարչակազմին լրացուցիչ ռեսուրսներ օգտագործել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, այդ թվում՝ առանց Կոնգրեսի համաձայնության։ Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների մասին դրույթը բազմիցս երկարացվել է, վերջին անգամ՝ մինչև այս տարվա ապրիլի 11-ը։ ԱՄՆ վարչակազմը խոստացել էր մայիսի 11-ին չեղարկել արտակարգ դրությունը, սակայն շնորհիվ հանրապետական կոնգրեսականների օրինագծի, որը ստորագրել էր Բայդենը, դա տեղի ունեցավ մեկ ամիս առաջ։