Աշոտ Ադամյան. «Անկեղծ ասած, ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է լինում, որ մարդիկ գտնում են իրար ու 30 տարի շարունակում են իրար գտնելը…»
Advertisement 1000 x 90

Աշոտ Ադամյան. «Անկեղծ ասած, ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է լինում, որ մարդիկ գտնում են իրար ու 30 տարի շարունակում են իրար գտնելը…»

Անկեղծ ասած, ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է լինում, որ մարդիկ գտնում են իրար ու 30 տարի շարունակում են իրար գտնելը․․․

Մարդիկ ինչ ասես, որ չեն ասել այդ կապակցությամբ ու դեռ կասեն, բայց ճշմարտությունն այդպես էլ ջրի երես չի ելնի։

Ամենակարևորն այն է, իմ կարծիքով, որ Արմինեն ահա արդեն 30 տարի է դիմանում է ինձ․․․ իմ սեփական փորձից ելնելով ասեմ, որ դա հեշտ չէ․․․

Իսկ ես, ահա արդեն 30 տարի է, ամեն օր զարմանում եմ, թե ինչպե՞ս եմ կարողացել այդքան ճիշտ ըտրություն անել և ամեն օր նորից ու նորից այդ նույն ընտրությունն անել․․․

ու հիմա էլ՝ դարձյալ ընտրում եմ ինձ համար աշխարհում ամենաթանկ ու ամենագեղեցիկ մարդուն․․․

Արմուշ ջան, շնորհավոր՝ չարչարանքիդ չափը միայն ես գիտեմ․․․և խոստանում եմ էլի չարչարել երկար-երկար․․․

Շնորհավորում եմ ինձ, մեր 30 տարիների կապակցությամբ․․․

Հուսով եմ, որ դու էլ քեզ կշնորհավորես․․․

Ու մենք երկուսով կշնորհավորենք մեր երկու գանձերին՝ Գոհարին ու Մարիամին.

Կեցցե՛ ակնթարթի նման անցած 30-ը ու կեցցեն գալիք 30-նները․․․



Նման նյութեր