Վիտամինների ավելցուկը՝ հիպերվիտամինոզը, վնասում է մարդու օրգանիզմին ու դրսևորվում մի շարք սպեցիֆիկ ու ընդհանուր ախտանշաններով։ Այս մասին գրում է НТВ-ն՝ վկայակոչելով թերապևտ Մարիա Բենևսկայային։
Մասնագետի խոսքով՝ հիպերվիտամինոզի մասին հուշող ախտանշան կարող են լինել սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարումները, այդ թվում՝ հաճախասրտությունը, ինչպես նաև թուլությունը, գլխապտույտներն ու գլխացավերը։ Ընդ որում՝ վտանգավոր կարող է լինել նույնիսկ այնպիսի տարրի ավելցուկը, ինչպիսին է վիտամին D-ն։
Ինչպես նշել է Բենևսկայան, վիտամին D-ի չափազանց բարձր մակարդակի, ինչպես և դրա դեֆիցիտի դեպքում ի հայտ են գալիս մի շարք տհաճ ախտանշաններ, որոնք չի կարելի անտեսել։ Այս տարրի չարաշահումը կարող է հանգեցնել հաճախասրտության, մինչդեռ դրա պակասի դեպքում նկատվում է թուլություն, իմունիտետի անկում ու տրամադրության վատթարացում։
tert.am