
«Ամերիկյան սարսափ պատմության» երկրպագուները սպառնացել են բոյկոտել սերիալի նոր եթերաշրջանը՝ դրանում գործարար Քիմ Քարդաշյանի մասնակցության պատճառով։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Բազմաթիվ երկրպագուներ իրենց դժգոհությունն են հայտնել դերերից մեկի համար հեռուստաաստղի ընտրության կապակցությամբ, ոմանք բացասական մեկնաբանություններ են թողել Քարդաշյանի Instagram-ի էջում: Շոուի երկրպագուները նույնիսկ սպառնացել են անտեսել նոր եթերաշրջանը՝ Քարդաշյանի մասնակցությունը սերիալում անվանելով «իսկական սարսափ»։
Նշենք, որ Քարդաշյանը նախկինում էլ խաղացել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։