Հույս ունեմ հաշտեցնել երկու ազգերի. Ջամալան՝ «Голос»-ում իր թիմի հայ և ադրբեջանցի մասնակիցների մասին. asekose.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հույս ունեմ հաշտեցնել երկու ազգերի. Ջամալան՝ «Голос»-ում իր թիմի հայ և ադրբեջանցի մասնակիցների մասին. asekose.am

Երգչուհի Էվա Ոսկանյանը, ով նախկինում հանդես էր գալիս «Էմփիրեյ» խմբում, մասնակցել է ուկրաինական «Голос»  նախագծի կույր լսումներին և անցել հաջորդ փուլ: Երգչուհու ելույթի վերջին վայրկյաններին դեպի իրեն է շրջվել ուկրաինացի երգչուհի Ջամալան, ում մայրը հայուհի է:

Ի դեպ՝ Ջամալան իր խոսքում հույս է հայտնել, որ իր խմբում ունենալով ազգությամբ հայ և ադրբեջանցի մասնակիցներ, կկարողանա հաշտեցնել նրանց.

«Հնարավորություն ունեմ հաշտեցնելու երկու ազգերի, որոնք 20 տարի է, ինչ վեճի մեջ են: Իմ թիմում ունեմ ադրբեջանցի և արդեն հայ մասնակից, նրանք նույնիսկ չեն խոսում միմյանց հետ: Գուցե սա կլինի խաղաղության նախագիծ»,- իր խոսքում նշում է Ջամալան:

asekose.am