
«System of Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։
«Ադրբեջանը գնդակոծում է հայկական դիրքերը Հայաստանի տարածքում»,- գրել է Թանկյանը և հավելել, որ Ադրբեջանն ականանետեր է արձակում Սյունիքի Տեղում հայ զինվորների վրա, հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմում։ Նա կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Իլհամ Ալիևի նկատմամբ։