
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 12-ին, կազմել է 388.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով: Այդ մասին տեեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.12 դրամ (աճել է 0.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 481.54 դրամ (աճել է 1.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-387 դրամով, վաճառվում է 390-393 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 416-421 դրամով, վաճառվում է 425-434 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.68 դրամով, վաճառվում է 4.75-5.00 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 387-388 դրամով, վաճառվում՝ 389.50 դրամով:
Եվրոն գնվում է 420-422 դրամով, վաճառվում է 426-427 դրամով:
Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.75 դրամով: