«Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Սիրելի հավատացյալներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս/թ. ապրիլի 16-ին, Կրկնազատկի տոնին, Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը բերվելու է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։ Մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ և Ավետարանը եկեղեցում է մնալու մինչև 16:30:
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովվություն»