Աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը համերգ կունենա Հայաստանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը համերգ կունենա Հայաստանում

Այս ամառ միացե՛ք ՀԱՅԱ Փառատոնին՝ վայելելու թավջութակի հրաշագործի կենդանի կատարումները:

Լինելով աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթների հաղթող՝ HAUSER-ը համագործակցել է բազմաթիվ լեգենդների հետ, այդ թվում՝ U2-ի, Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Red Hot Chili Peppers-ի, Ջորջ Մայքլի և Aerosmith-ի Սթիվեն Թայլերի հետ։

«ՀԱՅԱ» փառատոնն իր մեկնարկը տվեց նախորդ տարի՝ հայկական բեմ հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Զազը, 50 Cent-ն ու G-Unit խումբը, ինչպես նաեւ՝ Let Zeppelin Symphonic նախագիծը։ Փառատոնի շրջանակում նախորդ աշնանը նախատեսված էր նաեւ Քրիստինա Ագիլերայի երեւանյան մենահամերգը, որը, սակայն, հետաձգվեց հայկական սահմանին լարվածության պատճառով։ Երգչուհին անձամբ հանդես էր եկել հաղորդագրությամբ,-«Աշխատում ենք Երեւանում «ՀԱՅԱ» փառատոնի համերգը տեղափոխելու ուղղությամբ։ Փորձում ենք նշանակել ավելի նպատակահարմար ամսաթիվ, որը կհայտարարենք շուտով»,-գրված էր նրա պաշտոնական էջում։

tert.am