Երիկամաբանը նշել է՝ որոնք են երիկամների համար ամենավտանգավոր ըմպելիքները
Advertisement 1000 x 90

Երիկամաբանը նշել է՝ որոնք են երիկամների համար ամենավտանգավոր ըմպելիքները

Երիկամաբան Աշոտ Եսայանը «Клопс»-ի հետ զրույցում թվել է երիկամների համար ամենավտանգավոր ըմպելիքները։ Նրա խոսքով՝ իրականում ոչ բոլոր ըմպելիքներն են հավասարապես օգտակար այս կենսական նշանակություն ունեցող օրգանների համար։

Ինչպես ընդգծել է բժիշկը, առաջին հերթին հարկավոր է խուսափել մեծ քանակությամբ ֆրուկտոզա պարունակող ըմպելիքներից։ Բանն այն է, որ մարդու օրգանիզմում ֆրուկտոզան վերածվում է միզաթթվի, որի բարձր մակարդակը կարող է նպաստել երիկամներում քարերի առաջացման ու հոդատապի զարգացման։

Եսայանի խոսքով՝ այս տարրը պարունակվում է նաև մրգերում, սակայն դրանցում դրա պարունակությունը շատ ավելի ցածր է, քան գազավորված քաղցր ըմպելիքներում։

«Գազավորված ըմպելիքները, լիմոնադը և մեծ քանակությամբ ֆրուկտոզա պարունակող այլ ըմպելիքները շատ վնասակար են»,- եզրափակել է Եսայանը։

tert.am