
Երգիչ, երգահան Ֆորշը մասնակցում է Երևանի կենտրոնում ծառերի փոխարինման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է «Կանչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Սայաթ-Նովա պողոտայում, կենսունակությունը կորցրած թեղիների փոխարինում գնդաձև սոսիներով: Մասնակցում է նաև Ֆորշը»,- ասվում է Արմեն Բեգոյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։ Կից հրապարակվել են նաև լուսանկարներ։