Արմեն Հովասափյանը գրում է.
«Չէ չեմ մոռացել, էսօր էլ կառավարության նիստը նայեցի (դրա ասած՝ անհոգնել շարունակում եմ նայել)։
Չնայած, եթե անկեղծ, առանձնապես բան չէր փոխվել, ուղղակի էս անգամ տեսարանն ամբողջական լինելու համար 1 րոպե լռությամբ հարգեցին Տղերքի հիշատակը։ Բայց էտքանը, չմտածեք, թե իրենց տրամադրություններում ինչ-որ բան փոխվեց։ Ասածիս վառ օրինակը շուրջ 1 ժամ տևած նիստի ընթացքում ժպիտներով, ծափ ու ծիծաղով պահվածքը, միմյանց ջան-ջիգյար անելով սիրուն անցկացրեցին, ոնց որ միշտ։
Բայց շեղվենք։Մոտ մի 10 րոպե պաթսովեց․ հիմնական ասելիքը հետևյալն էր․ «Տեղ գյուղում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում գնահատելու մեր գործողությունները՝ պետական սահմանի խնդրո առարկա հատվածն ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով»։ Թարգմանաբար սա նշանակում է, որ «հլա տեսնենք, որ մի զինվորականի թերացումն ա եղել, որ էս ամեն ինչը տեղի ունեցավ»․ լկտիաբար չբարձարձայնելով, թե հլա տենանք, ո՞վ ա մեղավոր, որ էսքան ժամանակ Կոռնիձորի ճանապարհը դեռ պատրաստ չի ու ինչի՞ ա էս ամեն ինչը սենց (ճիշտ չե՞մ ասում Պապիկյան)։ Հա կարևորը մոռացա, ասում ա․ «շատ կարևոր է, որ հարգվի ԵՄ նախօրեի հայտարարությունը և երկու կողմերը զորքերի հետքաշումը ապահով հեռավորության վրա»։ Այսինքն ՀՀ զորքն իր սուվերեն տարածքից ու պետական սահմանից էլի պտի հետ քաշվի, խոսքի մի 3-4 կմ։
Խոսքի վերջում չմոռացավ ավանդույթ դարձած ֆրազը (էս անգամ մի քիչ ձևափոխված)․ «ի հեճուկս բոլոր դժվարությունների, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ և ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը՝ ԼՂ հիմնախնդիրը և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները, բանակցություններով կարգավորելու քաղաքականւթյանը։ Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի վերաբացմանը, նախկինում մեր բարձրաձայնած հիմունքների հիման վրա»։ Սրա մոտ բան չի փոխվում, ինքը թքած ունի, հասկանո՞ւմ եք, թքած։ Սահմանին դիվերսիա կլնի, ադրբեջանցիք պիկապով կգան, թե ուռալով, իրա համար մեկ ա, կարևորը՝ ինքը անհոգնել վերահաստատում ա, որ կզած մնալու ա, պոզայի փոփոխություն չկա։
Անցնեք առաջ։ Սանոսյան Գնելն էր էլի նախագիծ ներկայացնում, ավելի կոնկրետ փող մուրում։ Էս Գնելին հենց տեսնում եմ Երևանի մուրացկաններն են աչքիս առաջ գալիս, մենակ փող ա ուզում՝ էս անգամ էլի ասֆալտի համար։ Ասեմ, որ դա իրա սովորության համաձայն յուրաքանչյուր նախագիծը փորձում էր մեկնաբանել ու բացվածքով ներկայացներ (արդեն չասեմ՝ ինչի համար)։ Թղթի վրա նախապես առանձնացրել էր ու ըստ կիլոմետրերի, առանց բացառությամբ, կարդաց, թե որ հատվածում, ինչքան ասֆալտ են փռելու։ Նշեմ, որ Մարգարայի հատվածում ինտենսիվ ծրագիր են անում ու թուրքական սահմանը նախապատրաստում են առաջիկա զարգացումներին ընդառաջ (3։30 րոպե թվարկում էր կիլոմետրերը)։
Հետո եկան ավելի հետաքրքիր տեսարաններ։
Հրապարակ մտավ Ավինյանս, ավելի ճիշտ՝ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց։ Պարզվում ա, 10 մլդ են հատկացնում Երևանում առաջիկայում (այսինքն ընտրություններին ընդառաջ) իրականցվելիք շինարարության և ընդհանուր այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ավինյանը հատիկ առ հատիկ, շքամուտ առ շքամուտք թվարկում էր անելինքերը, շուրջ 8 րոպե։ Եթե կարճ՝ Երևանի քաղաքապետի քարոզարշավ ու PR պետբյուջեի հաշվին։
Կենացները քաղցրացան․ ջոկերը ոգևորված ու ինքնամոռաց խոսում էր ինտենսիվ այգիներից, մարզային ինտերներտից ու ջրի խնայողությունից։ Մի տպավորիչ տեսարան․ բոլորը բերանները բաց ոչ միայն լսում էին, այլև տեղերից գլխով հավանության նշաններ անում, նենց տպավորություն էր, որ Մովսեսը հենց նոր սարից իջել ա ու պատմում ա, թե ոնց խոսեց Աստծու հետ։
Ու սենց անցավ ևս մի հինգշաբթի․ 46 հարցը հերթական անգամ սղղցրեցին՝ ընդամենը 3-ը զեկուցելով։