Հանրապետական կուսակցության վերնախավում շարունակվում է ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի կազմման «տաժանակիր» աշխատանքը: Ամենադժվարը առաջին եռյակի հարցը լուծելն է, հավաստիացնում են ՀՀԿ-ից, քանի որ որոշել են խիստ երիտասարդացնել կազմը, բերել նոր դեմքեր:
hayeli.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը շատ նեղ շրջանակում ասել է, որ հնարավոր է առաջին եռյակում ընդգրկի Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ինչը մեծ անակնկալ է շատերի համար: