Ինդոնեզիայում դեռահասը դանակահարել է եղբորը լապշայի տուփի պատճառով
Advertisement 1000 x 90

Ինդոնեզիայում դեռահասը դանակահարել է եղբորը լապշայի տուփի պատճառով

Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում դեռահասը դանակահարել է ավագ եղբորը արագ եփվող լապշայի տուփի պատճառով: Այս մասին հայտնում է Straits Times-ը։

Ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 15-ամյա ինդոնեզացին խանութից մի տուփ լապշա է գնել խորտիկի համար: Նա վերադարձել է տուն ու գնացել խոհանոց՝ սոխն ու սպանախը կտրատելու։

Դա տեսել է նրա 27-ամյա եղբայրը։ Նա զայրացել է, որ դեռահասը միայն մեկ տուփ լապշա է գնել ու հարվածել է նրան։ Ի պատասխան՝ նա դանակով հարվածել է եղբոր որովայնին։

Հարազատներն անմիջապես տուժածին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել։

Ոստիկանները բերման են ենթարկել դեռահասին և խլել դանակը, որով նա դանակահարել էր եղբորը։

Դեռահասը համարվում էր հանգիստ երեխա։ Գյուղապետի խոսքով՝ եղբայրները նախկինում շփվելու հետ կապված խնդիրներ չեն ունեցել։



Նման նյութեր