Մերկ վիճակում փողոց դուրս եկած դերասանուհին դուրս է գրվել հոգեբուժարանից
Advertisement 1000 x 90

Մերկ վիճակում փողոց դուրս եկած դերասանուհին դուրս է գրվել հոգեբուժարանից

Ամերիկացի դերասանուհի Ամանդա Բայնսը դուրս է գրվել հոգեբուժարանից։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

Աղբյուրները նշում են, որ «Նա տղամարդ է» ֆիլմի 37-ամյա աստղը երկուշաբթի օրը տուն է վերադարձել հոգեբուժարանից: Բայնսը հոսպիտալացվել էր մոտ մեկ ամիս առաջ, երբ մերկ վիճակում դուրս էր եկել փողոց:

Ըստ TMZ-ի՝ բժիշկները համարել են, որ դերասանուհին պատրաստ է վերադառնալ բնականոն կյանքին, սակայն շարունակում են հետևել նրա առողջական վիճակին։

Աղբյուրները հավելել են, որ Բայնսը մնալու է նույն տանը, որտեղ ապրել է մինչև հոսպիտալացումը։ Բացի այդ, նա դեռ իրավունք ունի վերահսկելու իր որոշումների մեծ մասը։ Հայտնին ինքնավարություն է ձեռք բերել 2022 թվականին՝ ինը տարվա ծնողական խնամակալությունից հետո:

Ամանդա Բայնսը հայտնիություն ձեռք բերեց 2000-ականների սկզբին՝ որպես կատակերգական դերերի կատարող։ Դեռ այն ժամանակ դերասանուհին սկսել էր ապօրինի նյութեր ու ալկոհոլ օգտագործել, ինչի արդյունքում մի քանի տարի բուժում էր անցել վերականգնողական կենտրոններում։ Բացի այդ, դերասանուհու մոտ ախտորոշվել է տագնապային խանգարում։



Նման նյութեր