Բելգիան նախատեսում է Հյուսիսային ծովում «էներգետիկ կղզի» կառուցել
Advertisement 1000 x 90

Բելգիան նախատեսում է Հյուսիսային ծովում «էներգետիկ կղզի» կառուցել

Բելգիական Elia ընկերությունը, որն հանդիսանում է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշորագույն օպերատոր, հայտնել է Հյուսիսային ծովում արհեստական կղզի կառուցու պլանների մասին։ Արհեստական կղզին ծառայելու է որպես էներգետիկ հանգույց։ Բացի ծովային հողմակայանները մայրցամաքի հետ կապելուց, այն նաև կմիանա հարևան երկրների էլեկտրացանցերին:

Նախագծի նպատակը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումն է՝ արտանետումների զրոյական կարգավիճակին հասնելու ճանապարհին։ Հաշվի առնելով ընդհատումների թերությունները, էներգիայի վերականգնվող աղբյուրները պետք է միացվեն միասնական խոշոր ցանցերում՝ էներգիայի մատակարարման անհրաժեշտ պահանջարկն անխափան ապահովելու համար։

Կղզին կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ծովի հատակին բետոնե կոնստրուկցիաներով արտաքին պարագծային պատ կառուցել, ապա տարածքը լցնել ավազով։ Ակնկալվում է, որ կղզում կտեղակայվեն էլեկտրահաղորդման ենթակառուցվածքներ, էլեկտրական ենթակայաններ և տրանսֆորմատորներ: Ուժեղ ալիքներից, քամուց, անձրևից և ջրհեղեղից պաշտպանվելու համար բոլոր կառույցները կշրջապատվեն բետոնե բարձր պատերով։

Ընկերությունը նախատեսում է շինարարության ակտիվ փուլը սկսել 2024 թվականին և ավարտել մինչև 2026 թվականը։ Մինչև 2030-ը այն կմիացվի Բելգիայի ափերի մոտ տեղակայված բոլոր հողմակայաններին և հարևան երկրների էներգահամակարգերին։ Կղզին կունենա նաև նավահանգիստ և ուղղաթիռային հարթակ, ինչը թույլ կտա աշխատակիցներին այցելել և իրականացնել տեխնիկական սպասարկում:

Արհեստական ​​կղզին կսպասարկի նաև Պարիի կղզեխմբի էներգետիկ գոտին, որը գտնվում է Բելգիայի ափից մոտ 45 կմ հեռավորության վրա։ Այս տարածքում գտնվող բոլոր հողմակայանների նախագծային հզորությունը 3,5 ԳՎտ է:

Հրապարակման պատրաստեց ita.am



Նման նյութեր