ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է քննարկել քառօրյա սշխատանքային շաբաթվա մասին օրինագիծ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է քննարկել քառօրյա սշխատանքային շաբաթվա մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է երկրորդ անգամ քննարկել քառօրյա աշխատանքային շաբաթվա անցնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակ Մարկ Տականոյի կարծիքով՝ դա կհանգեցնի զգալի փոփոխությունների, որոնք կարող են «մեծացնել մարդկանց երջանկությունը»։ Ժամանակները փոխվում են և աշխատակիցներն ավելի ու ավելի են վերանայում աշխատանքի նկատմամբ իրենց վերաբերմունքը, ինչը պահանջում է համապատասխան օրենսդրական դաշտ: Նախաձեռնության հեղինակը վստահ է, որ ներկայումս կան բոլոր հնարավորությունները աշխատաժամերը կրճատելու համար։

Եթե ​​օրինագիծն ընդունվի, ապա արտաժամյա աշխատանքը կվարձատրվի հենց որ անձի աշխատած ժամերի թիվը շաբաթվա ընթացքում գերազանցի 32-ը։ Դրա շնորհիվ աշխատակիցները կսկսեն ավելի «արդար» աշխատավարձ ստանալ, իսկ գործատուները ավելի շատ կադրեր ընդունելու խթան կունենան։ Աշխատանքային «քառօրյա ժամկետը» քննարկվել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Դրա կողմնակիցները վստահ են, որ այն կբարձրացնի մարդկանց աշխատունակությունը և կօպտիմալացնի նրանց աշխատանքային և անձնական կյանքի հավասարակշռությունը:

Տեղային մակարդակով քառօրյա աշխատանքային շաբաթվա մոդելը փորձարկվել է մի քանի երկրներում (Ավստրալիա, Նոր Զելանդիա, Մեծ Բրիտանիա), և որոշակի հաջողություններ գրանցել։ Սակայն կա մեկ կարևոր «բայց»՝ աշխատանքային ժամերի կրճատումը լավագույնն է «սպիտակ օձիքով» աշխատողների՝ գրասենյակային աշխատողների համար: Սպասարկման և արտադրության ոլորտի աշխատակիցների համար կրճատված շաբաթը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել։ Պետք է մշակել նոր օրենքն այնպես, որպեսզի այն չխախտի այդ ոլորտներում աշխատող մարդկանց իրավունքները։ Այս օրենքի ընդունումը կլինի աշխատանքային հարաբերություններում ամենակարևոր իրադարձությունը 40-ժամյա աշխատանքային շաբաթվա ներդրումից ի վեր։

Հրապարակման պատրաստեց ita.am



Նման նյութեր