«Ես Արամ Նիկոյանի արածին ոչ մի կերպ չեմ վերաբերում` ոչ ողջունում եմ, ոչ դատապատում։ Ես չգիտեմ, թե ինչ մոտիվներ են մարդուն մղել էդ արարքին, չգիտեմ` ինչ հոգեբանական վիճակում է եղել»․ Հակոբ Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Ես Արամ Նիկոյանի արածին ոչ մի կերպ չեմ վերաբերում` ոչ ողջունում եմ, ոչ դատապատում։ Ես չգիտեմ, թե ինչ մոտիվներ են մարդուն մղել էդ արարքին, չգիտեմ` ինչ հոգեբանական վիճակում է եղել»․ Հակոբ Կարապետյան

Հակոբ Կարապետյանը  գրու է․

«Ես Արամ Նիկոյանի արածին ոչ մի կերպ չեմ վերաբերում` ոչ ողջունում եմ, ոչ դատապատում։ Ես չգիտեմ, թե ինչ մոտիվներ են մարդուն մղել էդ արարքին, չգիտեմ` ինչ հոգեբանական վիճակում է եղել։ Եթե իրավական պրոցես լինի (կարծում եմ, պե՛տք է լինի), հուսով եմ, էդ հարցերի պատասխանները կստանանք։

Ինձ էս պատմության մեջ մի հարց է հետաքրքրում. ինչպե՞ս է հնարավոր ամենաբարձր մակարդակով արձանագրել ացախցիների գլխին կախված ցեղասպանության վտանգը, անդընդհատ խոսել Ադրբեջանի ագրեսիվ եւ ուխտադրուժ վարքի մասին, աշխարհին ահազանգել սպասվող նոր պատերազմի մասին ու նույն ժամանակ թույլ տալ, որ հերթական արյունալի բախումից երեք օր անց էդ երկրի դրոշը բարձրացվի քո մայրաքաղքում։ Դրոշ, որի տեսքը տասնյակ հազարավոր քաղաքացիների համար անձնական ու հավաքական ողբերգության սիմվոլ է։

Ո՞նց կարելի է չտեսնել սենյակում գտնվող փղին, ոնց կարելի է չկանխատեսել հնարավոր պոռթկումները։ Սա խաղաղություն ուզել֊չուզելու մասին չի, ակնհայտ է, որ Հայաստանում ճնշող մեծամասնութունը խաղաղություն են ուզում: Անձամբ ես երազում եմ ոչ թե Ադրբեջանի կործանման մասին, այլ որ մի օր էդ երկրի հետ անկեղծ բարեկամություն կանենք:

Բայց փաստ է, որ հիմա, այսօր, Ադրբեջանի բռնապետական ռեժիմը եւ նրա պրոպագանդայի շնորհիվ՝ ադրբեջանական հասարակությունը ծայրահեղ թշնամական է մեր հանդեպ ու գոյաբանական վտանգ է ներկայացնում մեզ համար:

Մի՞թե հնարավոր չէր որպես առաջնության կազմակերպիչ երկիր միջազգային ֆեդերացիային հայտնել, որ ադրբեջանական թիմի ներկայությունը Հայաստանում խնդրահարույց է հենց Ալիեւի ագրեսիվ վարքի պատճառով:

Պատկերացրեք վիճակ, հարեւանդ եղբորդ սպանել է ու գրեթե ամենօրյա ռեժիմով խոսք է տալիս, որ երեխաներիդ էլ է սպանելու: Ու մի օր երեկոյան մտնում ես տուն, տեսնում ես հարեւանդ դիվանին նստած չայ ա խմում: Ի՞նչ պետք է անես: Ես, անկեղծ, չգիտեմ՝ ինչ պետք է անել, բայց հաստատ գիտեմ, թե ինչ չպե՛տք է անել: Չպետք է տուն թողել մարդասպան հարեւանին, որը սպառնում է դեռ էլի սպանել:

Հ.Գ. Վերեւում գրել եմ, որ ոչ մի կերպ չեմ վերաբերում Նիկոլյանի արածին: Ամեն դեպքում, դատապարտում եմ հրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումը»:



Նման նյութեր