Ջենիֆեր Քուլիջը, Դոջա Քեթը եւ Մայքլ Բ. Ջորդանը՝ TIME-ի՝ 2023 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում
Advertisement 1000 x 90

Ջենիֆեր Քուլիջը, Դոջա Քեթը եւ Մայքլ Բ. Ջորդանը՝ TIME-ի՝ 2023 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

TIME ամսագիրը հրապարակել է 2023 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որում ներառված են դերասանուհի Ջենիֆեր Քուլիջը, երգչուհի Դոջա Քեթը, The Walt Disney Company-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը, գրող Սալման Ռուշդին եւ դերասան Մայքլ Բ. Ջորդանը։

Ցուցակը բաժանված է վեց կատեգորիաների՝ արտիսըներ, «իկոնաներ», պիոներներ, առաջնորդներ, տիտաններ և նորարարներ: Առավել շփոթեցնողն այն է, որ վարկանիշում ընդամենը 96 անուն կա, ոչ թե խոստացված 100-ը:

TIME-ի գործադիր տնօրեն Ջեսիկա Սիբլին նշել է, որ այս տարվա ցուցակում ընդգրկված ամենաազդեցիկ մարդիկ օգտագործում են իրենց ազդեցությունը այս ամիս Նյու Յորքում անցկացվող TIME100 գագաթնաժողովում՝ դրական գործողությունների մղելու, ավելի լավ աշխարհ ստեղծելու համար։

Ենթադրաբար, վերջին չորս թեկնածուները ներառվել են կա՛մ ապրիլի 25-ին կայանալիք TIME-ի ամենամյա գագաթնաժողովին, կա՛մ ապրիլի 26-ին կայանալիք TIME 100 գալային մասնակցության նպատակով:

Գալան կվարի Ջենիֆեր Քուլիջը, այնտեղ կներկայանան նաեւ Դոջա Քեթը եւ Լեա Միքելեն, ինչպես նաեւ պատվավոր մրցանակներ կշնորհվեն այս տարվա մասնակիցների կողմից։

style.news.am