Սուպերմոդել Քենդալ Ջենները նոր շունչ է հաղորդել մերկ զգեստների թրենդին` կրելով Alaïa բրենդի «կմախքային» հանդերձանքը որպես Jenner KJ x FRWD համագործակցության մաս:
Չնայած այն հանգամանքին, որ զգեստն ունի միջին երկարություն և բարձր դեկոլտե, հանդերձանքը նախատեսված է Քենդալի նման համարձակ աղջիկների համար։ Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ մոդելն անտեսել է ներքնազգեստը՝ այն համարելով ավելորդ, գրում է Harper’s BAZAAR-ը։