Երբ լյարդի աշխատանքը խանգարվում է, օրգանիզմն այլևս չի կարողանում ազատվել տոքսիններից, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ նյութափոխանակության, դաշտանային ցիկլի խանգարումներ: Budetezdorovy.ru-ն ներկայացրել է 10 նշան, որոնք կարող են հուշել լյարդի հետ կապված խնդիրների առկայության մասին:
Ցավ: Լյարդի հատվածում ցավի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:
Ախորժակ և քաշ: Առաջին հայացքից ախորժակի կորուստը և քաշի նվազումը կարող են ուրախացնել, սակայն դրանք կարող են վկայել նաև այն մասին, որ օրգանիզմը չի կարողանում նորմալ կատարել իր պարտականությունները:
Սրտխառնոց: Սրտխառնոցը կարող է վկայել տարբեր խնդիրների մասին, սակայն սրտխառնոցի մշտական զգացումը սովորաբար նշանակում է, որ լյարդը չի կարողանում նորմալ աշխատել:
Մեզ: Մեզի գույնը կախված է օգտագործվող ջրի քանակից: Եթե օգտագործվող ջրի քանակը չի փոխվել, սակայն մեզի գույնը փոխվել է, դա կարող է նշանակել, որ լյարդի հետ ինչ-որ բան այն չէ:
Արյուն արտաթորանքում: Այս դեպքում անհապաղ բժշկական օգնություն է պահանջվում:
Հեղուկի կուտակում: Եթե նկատում եք, որ օրգանիզմը չի կարողանում դուրս բերել ավելորդ հեղուկը, և այտուցներ են առաջանում, դա կարող է վկայել լյարդի, ինչպես նաև երիկամների առողջության հետ կապված խնդիրների մասին:
Փքվածություն: Որովայնի փքվածությունը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով, բայց եթե նկատվում են արդեն թվարկված մյուս նշանները, ուշադրություն դարձրեք լյարդի աշխատանքին:
Հոգնածություն: Երբ լյարդի աշխատանքը խանգարվում է, օրգանիզմը ստիպված է լինում ավելի ծանր աշխատել, ինչի հետևանքով հոգնածության զգացում է առաջանում:
Մաշկի հետ կապված խնդիրներ՝ գրգռվածություն, ցան և այլն: Լյարդի հետ կապված խնդիրներն առաջինը կարող են արտահայտվել հենց մաշկի վրա:
Նյութափոխանակություն: Եթե ձեզ տանջում են քրոնիկ դիարեան, փորկապությունը, նյութափոխանակության համակարգի հետ կապված այլ խնդիրներ, դիմեք մասնագետի՝ հասկանալու համար դրա պատճառը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը