Բոլոր ժամանակների իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս» ընկերությունը փակվում է:
Oragir.news-ին հայտնի դարձավ, որ ընկերության փակման իրական պատվիրատուն Թուրքիան է, քանի որ «Ալեքսը» լուրջ մրցակից է թուրքական ապրանքին, հատկապես`եվրոպական շուկայում: Ի դեպ, վերջին շրջանում «Ալեքս»-ի խանութներում մեծ զեղչեր են, կարծես պատրաստվում են լիկվիդացիայի:
Բայց թերևս փակման որոշումը նոր է կայացվել, որովհետև ոչ վաղ անցյալում «Ալեքս»-ը իրենով էր արել հայկական մեկ այլ հայտնի ընկերություն` «Տոսպ»-ը, խանութներում հանդես էին գալիս համատեղ: Ի դեպ, վերջերս Սամվել Ալեքսանյանի ընկերությանը տուգանել էին, ամենայն հայոց օլիգարխն էլ որոշել էր գումարը աշխատողներից հավաքել, կոպեկ-կոպեկ հետ բերել` յուրաքանչյուրը 50 հազար դրամ, սակայն աշխատակիցները ըմբոստացել էին, Ալեքսանյանն էլ մի մասի գումարը վերադարձրել է, մյուսներինը` ոչ:
Ընկերության փակման ֆոնին արժե հիշել նաև դրա ստեղծման պատմությունը: Ասում են` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է Ալեքսանյանին ասել, թե ինչու է միայն սննդի բիզնեսով զբաղվում և հուշել, որ կարելի է նաև հագուստ, օրինակ` ներքնազգեստ արտադրել: Գործարարն է, դա ընկալել է որպես իշխանության պահանջ և զարկ տվել արտադրությանը, սկզբից «տռուսիկ-մայկա» ֆորմատով, ապա հագուստ,խանութներ….