Մեքսիկայում կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, արթնացել է աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Պոպոկատեպետլը։ Ծուխը բարձրացել է մոտ 6700 մետր բարձրության։ Այդ մասին հայտնում է Volcano Discovery-ը։
Շրջանում սկսվել է մարդկանց տարհանումը։
Աղետների կանխարգելման ազգային կենտրոնի կողմից Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (UNAM) հետ համատեղ իրականացվող ամենօրյա մոնիտորինգի համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Պոպոկատեպետլ հրաբխում գրանցվել է 148 արտանետում:
Պոպոկատեպետլը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից 64 կիլոմետր հարավ-արևելք: