Ջենիֆեր Լոպեսն ունի առօրյա ռեժիմ, որն օգնում է նրան 54 տարեկանում պահպանել մարզավիճակը, գրում է Marca-ն։ Ջ. Լոյի առօրյան ներառում է վաղ առավոտյան մարզումներ, ինչպես նաեւ երեկոյան լավ ժամանակի անցկացումը երեխաների եւ ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ:
Լոպեսն իր օրը սկսում է մարզանքով եւ խնամքով, որը ներառում է աղոթք եւ մեդիտացիա: Նա հայտնի է իր զբաղված գրաֆիկով ու բազմաբնույթ առաջադրանք կատարելու ունակությամբ, իսկ ժամանակ խնայելու համար շպարվում է մեքենայում:
Երեկոյան նա հանգստանում է եւ ժամանակ անցկացնում երեխաների հետ։ Առավոտյան Ջենիֆեր Լոպեսը պտտվում է իր երեխաների շուրջ: Նա կամ հավաքում է նրանց դպրոցի համար, կամ նախաճաշ է պատրաստում: Երբ երեխաները գնում են դպրոց, նա կենտրոնանում է մարզվելու վրա, որը տեւում է մինչեւ մեկ ժամ ու քառորդ, այնուհետեւ ժամանակ է հատկացնում աղոթքի եւ մեդիտացիայի համար՝ նախքան իր մաշկը խնամելը: «Ես չեմ նայում իմ հեռախոսին,- ասում է նա Instagram-ի տեսանյութում։- Պարզապես պատրաստվում եմ օրվան՝ ճիշտ մտադրություններով եւ մտքերով»։
Ջեյ Լոն միշտ օգտագործում է իր ապրանքանիշի արեւապաշտպան քսուքը, որը «20-30 տարեկանից իմ գեղեցկության գաղտնիքներից մեկն է եղել»: