Քենիայի Քիլիֆի շրջանում չորս մարդ է մահացել, ևս 11-ը հոսպիտալացվել են սովից՝ քարոզչի թելադրանքով ուտելուց հրաժարվելուց հետո՝ աշխարհի վերջի և Հիսուսի հետ հանդիպման ակնկալիքով։ Այս մասին հայտնում է Africa News-ը։
Հովիվ Փոլ Մակքենզին, ով նախկինում հակասական հեռուստաավետարանիչ էր, ղեկավարել է Good News International Church եկեղեցին: Նա հորդորել է հետևորդներին խիստ ծոմ պահել՝ «ապոկալիպտիկ անեծքից» խուսափելու համար։ Ըստ հովվի ցուցումների՝ տեղի եկեղեցու հետևորդները ստիպված են եղել սովամահ լինել, որպեսզի ավելի արագ դրախտ հասնեն։
Ոստիկանները անտառում հայտնաբերել են եղբայրական գերեզման և 11 հոգու, որոնցից վեցը նիհարած և ծայրահեղ ծանր վիճակում էին։ Տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը որոնում է եկեղեցու մյուս անդամներին։ Տեղեկություններ կան, որ նրանք անտառում են։
Հետաքննությունը խափանվել է թշնամաբար տրամադրված տեղաբնակների կողմից, որոնք, ենթադրաբար, Մաքենզիի հետևորդներն են: Ինքը՝ քարոզիչը, չի ձերբակալվել, թեև դեպքի վայրում է եղել։ Այժմ քահանան գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել երկու երեխաների մահվան համար, որոնց ծնողները նրա հետևորդներն են։