
44-օրյա պատերազմի մասնակիցը սիրելիին ամուսնության առաջարկ է արել հենց Զինվորի Տուն վերականգնողական կենտրոնում։
«Արամի կյանքը աղոթագրքի շնորհիվ էր փրկվել, որը ծոցագրպանում էր եղել: Աղոթագիրքն Արամը նվիրել էր Զինվորի տանը, երբ այստեղ մատուռ բացվեց: Հենց այդ մատուռում՝ աղոթագրքի մոտ էլ սիրելիին ամուսնության առաջարկ արեց»,- նշված է Զինվորի տան ֆեյսբուքյան էջում: