Շուտով լսարանի դատին ռեփեր Սուպեր Սաքոն համատեղ տեսահոլովակ և երգ է ներկայացնելու Սպիտակցի Հայկոյի հետ: Tert.am Life-ը զրուցել է տեսահոլովակի ռեժիսորի հետ և ներկայացնում է մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները:
«Տեսահոլովակը նկարահանել ենք Երևանում և աշխատել առավոտյան ժամերից սկսած, որպեսզի կարողանանք ապահովել լռությունն ու իրականացնել նկարահանումները: Ներկայացնելու ենք նրանց երկուսին էլ մի փոքր այլ կերպարներում՝ վերցնելով մասնագիտություններ մեր առօրյայից»,- ասաց Արեն Բայադյանը:
Արեն Բայադյանը նաև հավելեց, որ դաշտում տեղյակ է բոլորի մասնագիտական հնարավորությունների մասին:
«Փորձել ենք գույներ տալ երգին նման մոտեցմամբ ու ես ունեմ հստակ հմտություններ՝ արտիստներին տալու առաջադրանքներ, որոնք նրանք կկարողանան կատարել և արդյունքում կստանանք նման տեսահոլովակ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Սուպեր Սաքոյի և Հայկոյի նախկին համագործակցությունը՝ «Մի գնա» երգը յութուբում գերազանցել է 200 մլն դիտումը: