Տզի խայթոցը կարող է վտանգավոր լինել մարդու ու կենդանիների համար, քանի որ տզերը վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ գլխուղեղի բորբոքման՝ էնցեֆալիտի ու Լայմի հիվանդության կամ բորելիոզի փոխանցողներ են։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Օլեսյա Սավելևան։
«Մարդու համար սա հաճախ ողբերգություն է։ Էնցեֆալիտի վիրուսն ախտահարում է ուղեղի շարժիչ կենտրոնները, ինչը կարող է առաջացնել դեմքի և պարանոցի, վերին ուսագոտու և ոտքերի մկանների լուծանք: Լավագույն դեպքում, էնցեֆալիտը հանգեցնում է նյարդային անբավարարության, որը երբեմն գրեթե աննկատ է լինում», – նշել է մասնագետը։
Ինչ վերաբերում է բորելիոզին կամ Լայմի հիվանդությանը, ապա այն, ինչպես նշել է թերապևտը, կարող է հանգեցնել օրգանիզմում շատ լուրջ խանգարումների։
«Հիվանդությունը չբացահայտելու և չբուժելու դեպքում այն ստանում է քրոնիկ բնույթ՝ ախտահարելով հոդերն ու սրտամկանը: Տարիների ընթացքում դա կարող է հանգեցնել հաշմանդամության», – նշել է Սավելևան:
Նրա խոսքով՝ սրտամկանի ախտահարման դեպքում Լայմի հիվանդությունը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի: Ընդ որում՝ բորելիոզով տզերը 40-70 անգամ ավելի հաճախ են վարակված լինում, քան էնցեֆալիտով։