Նեյմարն ու նրա սիրելին հայտարարել են, որ սպասում են իրենց առաջնեկին
Advertisement 1000 x 90

Նեյմարն ու նրա սիրելին հայտարարել են, որ սպասում են իրենց առաջնեկին

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարն ու նրա սիրելի Բրունա Բյանկարդին հայտարարել են, որ սպասում են իրենց առաջնեկի ծնունդին՝ հրապարակելով համատեղ սիրառատ լուսանկարների շարք։

Նեյմարն արդեն 12-ամյա որդի ունի նախկին կնոջից՝ Դեւի Լուկան։

Սոցիալական ցանցում տեղադրված կադրերում երեւում է Բրունայի կլորիկացած որովայնը: «Դու կմիանաս հիանալի ընտանիքի՝ եղբորդ, տատիկիդ, պապիկիդ, հորեղբայրներիդ եւ մորաքույրներիդ, որոնք արդեն քեզ շատ են սիրում: «Շուտ արի, փոքրիկ, մենք սպասում ենք քեզ», – ասվում է հրապարակմանը կից արված գրառման մեջ:

Զույգը նաեւ նշանադրության մասին խոսակցություններ է հրահրել, քանի որ Բրունայի մատնեմատին մատանի է երեւում:

Ենթադրվում է, որ Նեյմարն ու Բրունան սկսել են հանդիպել 2021 թվականին, բայց իրենց սիրավեպը փակ են պահել մինչեւ 2022 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարելն Instagram-ում: Այնուամենայնիվ, 2022 թվականի օգոստոսին զույգը հայտարարեց, որ նրանք բաժանվել են նախքան իրենց հարաբերությունները շուտով վերականգնելը:

style.news.am