Գարնանը մարդու իմունային համակարգն ավելի շատ օգնության կարիք է ունենում, ուստի թերապևտ Անաստասիա Տիմոշենկոն Life.ru-ի հետ զրույցում նշել է մի քանի պարզ քայլ, որոնք կօգնեն բարձրացնել իմունիտետը։
Առաջին հերթին մասնագետը շեշտել է վիտամին D-ի հավելումներ ընդունելու կարևորությունը։ Այս տարրի դեֆիցիտի կանխարգելման համար մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական 800-1000 ՄՄ վիտամին D ընդունել։
Բացի այդ, շատ կարևոր է նաև լիարժեք քունը։ Օրական հարկավոր է քնել 7-9 ժամ։ Ընդ որում՝ արագ քուն մտնելու համար հարկավոր են պատուհանները հնարավորինս լավ ծածկող վարագույրներ, որոնք սենյակում կատարյալ մթություն կապահովեն։
Չի կարելի մոռանալ նաև ֆիզիկական ակտիվության ու մաքուր օդին զբոսնելու անհրաժեշտության մասին։ Բացի այդ, հարկավոր է հետևել սննդակարգին ու հարստացնել այն թարմ մրգերով ու բանջարեղենով, ինչպես նաև ձավարեղենով ու ամբողջահատիկ մթերքով։