
Բյութի բլոգեր Գոհար Ավետիսյանը ծանր ժամանակներ է ապրում՝ կրծքի փոքրացման պլաստիկ վիրահատությունից հետո վերքը մեկ ամսից ավելի է՝ չի լավանում։ Այս մասին դիմահարդարուհին բազմիցս է խոսել, բայց ամեն անգամ երկրպագուներին վստահեցնում էր, որ բժիշկների վերահսկողության տակ է գտնվում։ Այսօր, սակայն, նա իսկապես մտահոգիչ լուր է հայտնել․
«Օրերս կրծքիս վերքը կրկնապատկվեց։ Երբ տեսա այն, քիչ էր մնում կորցնեի գիտակցությունս»,- բաժանորդների հետ կիսվել է Գոհարը։ Նա արդեն խոստովանել է, որ զղջում է արածի համար, բայց հիմա ընդունել է իրավիճակն ու պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր կուրծքն ավելի արագ ապաքինվի։ «Ես հանձնվում եմ։ Ես համաձայն եմ ցանկացած սպիի»,- խոստովանել է Գոհարը։