Մուլտֆիլմերի հայտնի ու սիրելի երգերն արդեն հայերեն են: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ՝ փետրվարի 12-ին, կայացավ մանկական բարեգործական համերգ, որի ժամանակ առաջին անգամ հնչեցին հայերեն թարգմանված մանկական երգերը: Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը:
Հայտնի երգերը հայերեն թարգմանելու մտահղացումը Ռիտա Սարգսյանինն է եղել: «Այս գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ մանկապարտեզներից մեկում տեսա, որ երեխաները երգում են ոչ մանկական երգեր: Ի պատասխան իմ զարմանքի՝ դաստիարակչուհիները բացատրեցին, որ մանկական երգերի պակաս կա: Մենք, հիշելով, որ ամեն ինչի նորը լավ մոռացված հինն է, հիշեցինք մեր, մեր ծնողների, տատիկ-պապիկների մանկության սիրված երգերը: Ինչպես միշտ, օգնության հասավ Ավետ Բարսեղյանը: Նա թարգմանեց բոլոր տեքստերը, հետո հրաշալի սցենարով մեզ միացավ Նարեկ Դուրյանը, և մենք տեսանք, որ այս նախագիծը կարող է դառնալ բարության և բարեգործության շատ լավ դաս»,- ասաց Ռիտա Սարգսյանը:
Ամբողջությամբ՝ life.tert.am