Վաշինգտոնում երեք տարեկան երեխան անցել է Սպիտակ տունը շրջապատող ցանկապատի ճաղերի միջով։ Անվտանգությունը ստիպված է եղել հետ ճանապարհել փոքրիկ ներխուժողին, հայտնում է CNN-ը:
Գաղտնի ծառայության կապի ղեկավար Անտոնիո Գուլիելմին ասել է, որ երեխան մտել է Սպիտակ տան հյուսիսային մասում գտնվող ցանկապատի միջով:
«Այսօր Գաղտնի ծառայության պաշտոնյաները Սպիտակ տան հյուսիսային ցանկապատի մոտ հանդիպեցին փոքրիկ հետաքրքրասեր այցելուի, ով կարճ ժամանակով մտավ տարածք: Սպիտակ տան անվտանգության համակարգերն անմիջապես աշխատեցին, Գաղտնի ծառայության գործակալներն արագ արձագանքեցին, և երեխան արագ վերադարձվեց ծնողների մոտ»,- պատմել է նա: